Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

«Թեժ քննարկումներ երաշխավորում եմ»

«Թեժ քննարկումներ երաշխավորում եմ»
18.01.2019 | 01:56

Այս խորհրդարանում են հայտնվել իշխանության տարբեր օղակներում աշխատող անձինք։ ԿԳՆ-ից օրենսդիր մարմին է գործուղվել նախկին փոխնախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ հասցրին անել այդ ժամանակահատվածում, բացի դպրոցի տնօրեն, բուհի ռեկտոր փոխելուց, պատգամավորը հակադարձեց, թե աննախադեպ քանակի` 4 պայմանագիր են ստորագրել, միջին մասնագիտական զարգացման ոլորտում ակտիվ աշխատել են գործատուների հետ։ Ըստ մեր զրուցակցի, փորձել են բուհերում կուսակցականությունը վերացնել։ Դիտարկմանը, թե ՀՀԿ-ին փոխարինում են իշխանական կուսակցության կադրերը, Հովհաննիսյանը չհամաձայնեց, հավելելով, որ բուհերի խորհուրդներում կան նաև ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ, այդպես է նաև ԿԳ աշխատակազմում, կարևորվում է պրոֆեսիոնալիզմը։


Հովհաննես Հովհաննիսյանին հիշեցրինք իր խոսքը, թե իշխանության ճյուղերը պետք է տարանջատվեն, ապա հարցրինք` եթե կառավարությունը նախագիծ ներկայացնի խորհրդարան, որի համաձայն չեն լինի, հետ կուղարկե՞ն։ «Դա լիովին հնարավոր է։ Եթե նայեք, թե ովքեր են խորհրդարանում հավաքվել, կհասկանաք, որ բացարձակ անկախ մարդիկ են։ Համենայն դեպս, թեժ քննարկումներ, նախագծերի լրջագույն փոփոխություններ երաշխավորում եմ»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության անդամը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ